Արցախի բնակիչները կստանան 68 000 դրամի աջակցություն

Մանե

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն հունվարի 7-ին, ներկա է գտնվել Արայիկ Հարությունյանի անցկացրած բնակչության սոցիալական և բնակարանային խնդիրների կարգավորման վերաբերյալ աշխատանքային ընդլայնված խորհրդակցությանը։

Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր անդամի՝ բացառությամբ արական սեռի 18-58 տարիքային խմբի, 68,000-ական դրամի աջակցության տրամադրումը մի քանի ամիս շարունակ:
Նիստին առաջարկվել էր վերապահումներ սահմանել միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների և բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, սակայն վերջիններս շարունակում են մնալ Հայաստանում։ Սակայն պարզ չէ ծրագրում այն քաղաքացիների ընդգրկման հարցը, ովքեր Հայաստանում խնամում են վիրավոր զինվորների, քանի որ նման անձինք ևս առկա են։
Նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագիրը պետք է դեռ վերջնականացվի և հաստատվի ՀՀ կառավարության կողմից:

Բնակարանային ապահովման խնդրի առնչությամբ, որպես առաջնահերթություն, ամրագրվել է շրջաններում առկա ազատ բնակֆոնդի գույքագրումը, որից հետո բացի վերանորոգումից, այդ բնակարանները կկահավորվեն անհրաժեշտ նվազագույն գույքով ու տեխնիկայով՝ այն այնուհետև քաղաքացիներին բաժանելու նպատակով։

Պետական, բարեգործական և աջակցության այլ ծրագրերով տարվա ընթացքում համայնքներում նաև կտեղադրվեն արագ կառուցվող տներ, որոնք ապահովված կլինեն կենսական նշանակության բոլոր պայմաններով:

Դիտումների քանակը: 5500
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին