Համացանցում արդեն կարելի է գտնել “Կյաժ” վերնագրով ֆիլմը։ Ֆիլմը նվիրված է Արցախում Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոս՝ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին։
6 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր և սցենարիստն է Հայկ Բաբայանը։ Ֆիլմում նկարահանվել են լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և Գառնիկ Օհանյանը:
Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը զոհվեց 2016 թվականի ապրիլի 1-ից 2-ի գիշերը պաշտպանելով Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը։ 2016 թ. մայիսի 8-ին Արցախի նախագահի հրամանագրով «Անթերի քաջություն և խիզախություն ցուցաբերելու համար», հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արցախի հերոս» կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։
Թողնել պատասխան