Արցախի մասին ֆիլմը Կանադայի կինոփառատոնում 4 անվանակարգում ճանաչվել է լավագույնը

20211104_165027

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգերում ճանաչվել է լավագույնը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Համաձայն աղբյուրի այդ անվանակարգերն են`«Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույնսցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ»:

Ֆիլմը պատմում է գերմանացի 50-ամյա լրագրող Ռոբերտ Ստերնվալի մասին, ով 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է օպերայի երիտասարդ երգչուհի Սոֆյա Մարտիի հետ։

Արցախի մասին ֆիլմը Կանադայի կինոփառատոնում 4 անվանակարգում ճանաչվել է լավագույնը

Ռոբերտի և Սոֆյայի հաճախակի հանդիպումները վերածվում են սիրո պատմության, սակայն պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992 թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել էր գյուղում՝ գերեվարված, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները…

Ֆիլմը ստեղծվել է «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամի և «Արթբոքս» կինոընկերության կողմից «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ:

Դիտումների քանակը: 4296
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին