Արցախի Հանրապետությունում կրկին կադրային փոփոխություններ են կատարվել։ Այդ մասին հայտնում են ԱՀ կառավարությունից։
Համաձայն աղբյուրի գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ նա ԱԽ քարտուղար էր նշանակվել օրեր առաջ՝ հունվարի 7-ին, փոխարինելով Վիտալի Բալասանյանին։ Մինչ այդ նշանակումը նա է ԱՀ ազգային անվտանգության ծառայության փոխտնօրենն էր։
ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։
Իսկ գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Թողնել պատասխան