Արցախում սպասում են 11 քաղաքացու հետազոտության արդյունքներին

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 16-ին փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության. արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Այս պահի դրությամբ, հանրապետությունում նոր օջախներ չեն ձևավորվել։

Թեստավորված անձանցից 9-ը Արցախում արձանագրված վարակակիրների հետ առնչված քաղաքացիներ են՝ բուժանձնակազմ և ոստիկանության մեկ աշխատակից, որոնց թեստավորել են ապահովության նկատառումներով, 2-ը՝ Քաշաթաղի բուժմիավորումում նոր կորոնավիրուսով հաստատված երկու քաղաքացիներն են, որոնց թեստավորման երեկվա արդյունքը բացասական է եղել։

Դիտումների քանակը: 4427
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին