Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը հասել է 19-ի։ Այդ մասին «Ազատություն» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
Նախարարը մասնավորապես նշել է, որ վիրավորներից 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր, իսկ մյուս վիրավորների վիճակը թեթև և միջին ծանրության է: Հայրյանի փոխանցմամբ՝ վիրավորների մի մասը տեղափոխվում են Երևան:
Վիրավորումները, ըստ Հայրիյանի, բեկորային են, ինչը ԱԹՍ-ի հարվածի հետևանք է:
Թողնել պատասխան