Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Նման հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ»,– նշում են Արցախի տեղեկատվական շտաբից` հավելելով, որ նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Թողնել պատասխան