Համաձայն Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարոըթյան այսօր սկսել է վնասված Արցախի Հանրապետությունը սնուցող գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները։
«Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները»,– նշված է հայտարարությունում։
Աղբյուրը վստահեցնում է, որ պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի:
Թողնել պատասխան