Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլորին` իրեն կորստյան դժվար պահերին աջակցելու համար և բացատրեց իր հոր մահվան պատճառները:
Այս առնչությամբ Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ, իր հայրը կյանքի վերջին տարում տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ, որը որոշակի ազդեցություն ունեցավ նրա կյանքից հեռանալու որոշման վրա:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանի հայրը հայտնաբերվել է իր տան բակում թթենու ծառից կախված:
Թողնել պատասխան