ԿԳՍ նախարարն ընդունել է Քիք-բոքսինգի ՀՀ ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանին և Քիք-բոքսինգի ԱՀ ֆեդերացիայի նախագահ Դավիթ Սարգսյանին։
Նարինե Աղաբալյանը կարևորել է ֆեդերացիաների սերտ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այն այսուհետ էլ արդյունավետ կլինի։
Իսկ ապրիլի 28-ին մեկնարկել է քիք-բոքսինգի Արցախի բաց առաջնությունը՝ հայկական զույգ պետությունների, գրեթե, բոլոր ակումբների մասնակցությամբ։ Մարզիկներին ու մարզիչներին ողջունել ու խրախուսել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Թողնել պատասխան