Բաշար Ասադը Ղարաբաղում առկա ահաբեկիչների մասին

Ռյուվեն Ռիվլին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառում, որ Անկարան ահաբեկիչներ է «հրավիրել» Ղարաբաղ։ Այդ մասին նա խոսել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ընթացքում։

«Մենք միանշանակ կարող ենք հաստատել դա։ Բայց ոչ այն պատճառով, որ մենք ունենք ապացույցներ, այլ որովհետև անգամ երբ ապացույցներ չկան, կան որոշակի ցուցիչներ։ Թուրքիան Սիրիայում ևս օգտագործում էր տարբեր երկրներից ուղարկված ահաբեկիչներին։ Նույն մեթոդները նա կիրառում էր նաև Լիբիայում՝ այնտեղ ահաբեկիչներ էր ուղարկել Սիրիայից, գուցե և այլ երկրներից»,-նշել էր Ասադը։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն ՀՀ և ԱՀ իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները և համացանցում հայտնված կադրերը, որտեղ պարզ արտացոլվում է վարձկանների ներկայության փաստը:

Դիտումների քանակը: 5183
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին