Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հանդիպել են Արայիկ Հարությունյանին։
Հանդիպման ժամամանակ քննարկվել են Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ կանխատեսում է կապի ոլորտի ծառայությունների որակի բարելավում Արցախում։
Կա տեղեկություն, որ մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի և ակնկալվում է, որ գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի:
Թողնել պատասխան