BRP ընկերությունը դադարեցրել է ավիացիոն շարժիչների մատակարարումը Թուրքիային

drone-turkey

«Bombardier Recreational Products»-ը (BRP) ընկերությունը հայտարարել է, որ կասեցրել է ավիացիոն շարժիչների մատակարարումները Թուրքիային՝ հիմնվելով այն փաստին, որ ըստ իրենց տեղեկատվության այդ շարժիչները կիրառվել են թուրքական մարտական ԱԹՍ-ում, որոնք ադրբեջանական կողմը օգտագործում էր Լեռնային Ղարաբաղի դեմ հակամարտությունում։ Այդ մասին ընկերության ներկայացուցիչ Մարտին Լանգելիերը հայտնել է «Radio Canada International»-ին։

«Վերջերս մեզ հայտնի դարձավ, որ «Rotax»-ի որոշ շարժիչներ ներկայումս օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում, և մենք անմիջապես սկսել ենք մանրակրկիտ հետաքննություն»,– հայտնել է Լանգելիերը։

BRP–ն պարզել է, որ թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերում օգտագործվում են իրենց ավստրիական «Rotax» դուստր ընկերության կողմից արտադրվող շարժիչները։

«Մենք դադարեցնում ենք այդ ավիաշարժիչների մատակարարումները կասկածելի կիրառմամբ երկրներ»,– ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Լանգելիերը հավելեց, որ «Rotax»-ի բոլոր ինքնաթիռների շարժիչները նախագծված և արտադրված են Ավստրիայում բացառապես քաղաքացիական նպատակներով և սերտիֆիկացված են միայն քաղաքացիական օգտագործման համար:

Նշենք, որ հոկտեմբերի 20-ին ամերիկահայ համայնքը շուրջ 2 օր անընդմեջ խաղաղ ակցիաներ էր իրականացնում ամերիկյան «Viasat» ընկերության գրասենյակի դիմաց, որը թուրքական «Bayraktar» ԱԹՍ–ների արտադրության համար կապի միջոցներ է մատակարարում Թուրքիային։

Հոկտեմբերի 22-ին «Viasat»–ի PR մենեջեր Քեն Փեթերմանը։ Նա ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ընկերությունը տեղյակ չի եղել, թե ինչ նպատակով է օգտագործվում իր արտադրանքը, որը, ըստ նրանց, բացառապես պաշտպանական նշանակություն ունի։

Ավելի վաղ Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ  հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում:

Դիտումների քանակը: 4293
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին