ՌԴ դեսպանատունը անհետ կորածների հարցով դիմումների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը արձագանքել է։ Կարդալ ավելին

Արցախցիների կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության պայմանները

2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության բնակչությանը կտրամադրի  կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը։ Կարդալ ավելին

ԵԱՀԿ համանախագահը կոչ է անում Բայդենին անհապաղ ճանաչել Արցախը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը իր թվիթերյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ինքը կոչ է արել Ջո Բայդենի վարչակազմին մասնավորապես փոխնախագահ Քամալա Հարիսին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Կարդալ ավելին

Արմեն Սարգսյանն ռազմագերիների և պատանդների հարցով դիմել է Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Կարդալ ավելին

Թուրքիան մտահոգվում է Ֆրանսիան և ԱՄԷ-ի «MEDUSA» զորավարժությունների մասնակցությունից

Թուրքիայում անհանգստությունների ալիք է բարձրացել։ Մտահոգության պատճառ է դարձել այն, որ պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ միասին կմասնակցեն «MEDUSA» զորավարժություններին, որը կանցկացվեն Արևելյան Միջերկրական ծովում: Կարդալ ավելին

Մտավորականների միաբանության երթ և նամակ Ռուսաստանի դեսպանությանը

Նոյեմբերի 29-ին Ազատության հրապարակից դեպի ՌԴ դեսպանատուն միաբանության երթ են նախաձեռնել արվեստի և շոու բիզնեսի մի շարք գործիչներ։ Նրանց նպատակն է աջակցել զինծառայողների հարազատներին և ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին: Ակցիայի մասնակից Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ իրենց կողմից փոխանցված նամակը կընթերցվի և իրենք հույս ունեն, որ կստանան պատասխան: Կարդալ ավելին

Արման Թաթոյանի անդրադարձը սոցցանցերում արցախցիների հասցեին հնչեցրած վիրավորանքներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում արցախցիների հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Կարդալ ավելին

Դեկտեմբերի 1-ից կվերսկսվեն զինծառայողների արձակուրդները․ Վաղարշակ Հարությունյան

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Կարդալ ավելին

Հրդեհ Խնածախ համայնքում

ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 19:35-ին ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհի մասին: Կարդալ ավելին