Մտավորականների միաբանության երթ և նամակ Ռուսաստանի դեսպանությանը

Հրանտ

Նոյեմբերի 29-ին Ազատության հրապարակից դեպի ՌԴ դեսպանատուն միաբանության երթ են նախաձեռնել արվեստի և շոու բիզնեսի մի շարք գործիչներ։ Նրանց նպատակն է աջակցել զինծառայողների հարազատներին և ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին: Ակցիայի մասնակից Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ իրենց կողմից փոխանցված նամակը կընթերցվի և իրենք հույս ունեն, որ կստանան պատասխան:

«Պետք է շարունակել երթը մյուս դեսպանատները, Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և կանցնենք այն միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են զբաղվել այս հարցով, այդ թվում Անգլիայի և Չինաստանի դեսպանատները կայցելենք»,-ասաց Հրանտ Թոխատյանը՝ տեղեկացնելով, որ այսօրվա երթն այսքանով ավարտված է:

Հրանտ Թոխատյանը հայտնեց, որ իրենք խնդրել են, որ  անհետ կորածների և գերիների նկարները չլինեն, որ չվնասեն գործընթացին: Բացի այդ նա նաև հորդորեց չքաղաքականցել այդ ամենը, նշելով, որ հարթակը բաց է, և յուրաքանչյուր գործընկերներ կարող է արտահայտվել։ Նա նշեց նաև, որ  հիմարություն, թշնամություն կլինի, եթե մեկը փորձի այս ամենին տա քաղաքական կոնտեքստ:

Դիտումների քանակը: 4280
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին