Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք․ Արծրուն Հովհաննիսյան

տոււււււ

Իլհամ Ալիևի երևակայությունը հերթական անգամ անցավ իրականության բոլոր սահմանները։ Նա ժողովրդին հղած իր հերթական ուղերձում հայտնել է, որ իբր իրենց զինուժը ոչնչացրել է հայկական բանակի «Յարս» երկու հրթիռային համակարգեր։ Նրա ելույթը ներկայացրել է Sputnik Ադրբեջանը։

Շարքային ընթերցողի համար «Յարսերի» մասին լուրը կարող է սովորական թվալ ռազմաճակատից եկած լրահոսի մեջ։ Սակայն ռազմական ոլորտից մի փոքր հասկացող մարդը կզարմանա, իմանալով, որ փոքր հանրապետությունը, պարզվում է, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ուներ, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել։

Իրավիճակի անհեթեթությունը ավելի լավ հասկանալու համար պետք է պարզապես նշել, որ РС-24 «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը մշակվել է РС-12М2 «Տոպոլ – Մ» հրթիռի հիման վրա։ Դրա թռիչքի առավելագույն հեռավորությունը 11-12 հազար կիլոմետր է։

Այն 47 տոննա կշիռ ունի ու կարող է 1,3 տոննա կշռող մարտագլխիկներ կրել։ Այդ նորագույն հրթիռային համալիրի շատ բնութագրեր գաղտնի են։ Միայն մի քանի երկիր այդ զենքն ունի՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան։

ՀՀ պաշտպանության նախարարությունը չէր կարող չարձագանքել Հայաստանում «Յարս» միջցամաքային բալիստիկ հրթիռի «առկայությանը»։ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը անկեղծորեն զարմացրել է այդ լուրից։

«Այ բալամ, հազար ասինք քեզ խաբում են։ Մեկ Հադրութ են գրավում մեկ չգիտեմ ինչ, հիմա էլ քեզ զեկուցել են հայկական բանակի խոցված զենքերի տեսակները։ Հազար ասինք մենք «Ուրագան» չունենք։ Բայց դա հեչ, պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք, բայց չգիտեինք», — գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Դիտումների քանակը: 4689
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին