Թուրքիան մտահոգվում է Ֆրանսիան և ԱՄԷ-ի «MEDUSA» զորավարժությունների մասնակցությունից

մեդուսա

Թուրքիայում անհանգստությունների ալիք է բարձրացել։ Մտահոգության պատճառ է դարձել այն, որ պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի հետ միասին կմասնակցեն «MEDUSA» զորավարժություններին, որը կանցկացվեն Արևելյան Միջերկրական ծովում:

Զորավարժությունները մեկնարկում են 2020-ի նոյեմբերի 30-ից և կտևեն մինչև դեկտեմբերի 6-ը։ Զորավարժությունները, որոնք անցկացվում են 2017-ից, պաշտպանության և անվտանգության ոլորտում Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի միջև եռակողմ համագործակցության մաս են կազմում:

Այս համագործակցությունն այս տարի էապես ամրապնդվում է, քանի որ առաջին անգամ մասնակցելու են Ֆրանսիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած ուժերը:

Բազմազգ զորավարժությունները տեղի կունենան նաև Եգիպտոսում, մասնավորապես Ալեքսանդրիայում և Կահիրեի թռիչքների տեղեկատվական շրջանում:

Զորավարժությունների ընթացքում, որոնք բաժանված են երեք փուլի, կկիրառվեն որոնողափրկարարական աշխատանքներ, էլեկտրոնային պատերազմներ, վերգետնյա վարժանքներ և գործի կդրվեն ծովային կազմավորումներ: Նշվում է, որ Թուրքիան իրեն մեկուսացված է զգում Արևելյան Միջերկրական ծովում զորավարժանքների պատճառով: Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է. «Զորավարժությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ով է ցանկանում լարվածության աճ, խուսափում երկխոսությունից և չի ցանկանում խաղաղություն»։

Դիտումների քանակը: 4394
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին