Ռուսաստանը Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից (տեղական ժամանակով 07:00-ից) սկսում է խաղաղապահ զորակազմ տեղակայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Համաձայն ՀՀ Վարչապետի, Ադրբեջանական հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության` 2020թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 06:00-ից (տեղական ժամանակով 07:00 - խմբ.) Ռուսաստանի Դաշնությունը կսկսի խաղաղապահ զորակազմ տեղակայել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»,- ասել են գերատեսչությունում:
Ա'զգ հայոց,
Ժամեր առաջ տեղեկացա, որ ՀՀ վարչապետը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարություն։
Շտապելով ՀՀ Կառավարություն' փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։
Կարդալ ավելին
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները:
Կարդալ ավելին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:
Կարդալ ավելին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում խոցվել է ռուսական ուղղաթիռը։
Կարդալ ավելին
Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։
Կարդալ ավելին
Ֆրանսիական ամենամեծ «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալությունը չի հրապարակել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հարցազրույցը, ինչը հուսահատական ջղաձգումներ է առաջացրել դեսպանի մոտ։
Կարդալ ավելին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները
Կարդալ ավելին
Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում:
Կարդալ ավելին