ՀԱՊԿ-ին աչձագանքել է ռուսական ուղղաթիռի խոցման միջադեպին

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում խոցվել է ռուսական ուղղաթիռը։ Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Մենք շատ ենք ցավում, որ Ղարաբաղյան հակամարտության սրացումը հանգեցրել է նման տխուր հետևանքների: Լուրջ մտահոգված ենք տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը անձնակազմի զոհված անդամների հարազատներին ու մտերիմներին։ Սպասենք հետաքննության արդյունքներին` պարզելու համար, թե որտեղից է արձակվել կրակոցը», — ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Զայնետդինովը։

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն խոստովանել է, որ Ադրբեջանի զինված ուժերն են Հայաստանի օդային տարածքում «սխալմամբ» խոցել ռուսական ռազմական ուղղաթիռը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում էր․

«Անհրաժեշտ է ընդգծել հետևյալը՝

— ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի անմիջական հարևանությամբ, մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ մարտական գործողությունները:

— թռիչքն ընթացել է օրվա մութ ժամին՝ փոքր բարձրության վրա ևհակաօդային պաշտպանության ռադարային հայտնաբերման գոտուց դուրս ։

— ՌԴ ՌՕՈՒ ուղղաթիռները նախկինում չեն նկատվել նշված շրջանում»։

Ադրբեջանական կողմը նշել է, որ ելնելով նշվածից որոշոիմ է կայացվել կրակ բացել: Նա նշել է նաև որ հայցում է ռուսական կողմի ներողամտությունն այդ ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը դեպքը «պատահականության» բնույթ  է կրում և ուղղված չի եղել ընդդեմ ռուսական կողմի:

Դիտումների քանակը: 4141
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին