Ռուսաստանը սկսում է Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայումը

2862579541

Ռուսաստանը Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից (տեղական ժամանակով 07:00-ից) սկսում է խաղաղապահ զորակազմ տեղակայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Համաձայն ՀՀ Վարչապետի, Ադրբեջանական հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության` 2020թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 06:00-ից (տեղական ժամանակով 07:00 – խմբ.) Ռուսաստանի Դաշնությունը կսկսի խաղաղապահ զորակազմ տեղակայել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»,- ասել են գերատեսչությունում:

Դիտումների քանակը: 3830
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին