Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կարդալ ավելին

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները սկսվել են. առաջնահերթությունը` ռիսկի խմբերին

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Պատվաստումները կատարվում են առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել: Ռիսկի խմբերն են. հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողները (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ), զորակոչի ենթակա անձինք, փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում,հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Վերոհիշյալ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել սեզոնային գրիպի դեմ: Նշենք, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը չի պաշտպանում Կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) կամ այլ սուր շնչառական վարակներից: Այն պաշտպանում է տվյալ սեզոնի ընթացքում առավել տարածված գրիպի ենթատեսակներից: Սակայն, Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) և սեզոնային գրիպի ռիսկի խմբերը հիմնականում համընկնում են, մասնավորապես` տարեցները, քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները: Այդ պատճառով բնակչության ռիսկի խմբերին անհրաժեշտ է ստանալ պատվաստում սեզոնային գրիպի դեմ՝ առնվազն սեզոնային գրիպից պաշտպանված լինելու և բարդություններից խուսափելու համար։ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ, ԱՆՎՃԱՐ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ:

ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Կարդալ ավելին

ՀՀ ՄԻՊ-ի խմբերն այցելել են Արցախից Հայաստան տեղափոխված բնակիչների կացարաններ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար: Կարդալ ավելին

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Կարդալ ավելին

ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս և հավատարիմ մնա հրադադարին․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Կարդալ ավելին

Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Կարդալ ավելին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների Կարդալ ավելին

ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Կարդալ ավելին

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA լ/գ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը. Կարդալ ավելին