Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին։
Կարդալ ավելին
ՆԱՍԱ-ն հայտարարել է աստղագետ Երվանդ Թերզյանին իր բարձրագույն պարգեւին արժանացնելու մասին նշանակալի պետական ծառայության համար։ Պարգեւի հանձնման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին, Հյուսթոնի NASA Johnson Space տիեզերակայանում։
Կարդալ ավելին
«Թավշյա հեղափոխությունից» հետո վերջին բանը, որ Հայաստանին պետք է, հետագա սոցիալական հուզումների շարունակությունն է: Ժողովրդական ընդվզումը, որը Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, դեռեւս դիվիդենդներ չի բերել: Հանրությունը դեռեւս իր ամենօրյա կյանքում ոչ մի փոփոխություն չի տեսնում՝ բացի հեղափոխության առաջացրած էյֆորիայից: Եթե սպասումները ժամանակին չիրականացվեն, էյֆորիան կարող է վաղանցիկ լինել, նշված է The Armenian Mirror Spectator-ում հրապարակված հոդվածում:
Կարդալ ավելին
տագնապներ, ռիսկեր ու սպառնալիքներ կանխելու տեսանկյունից: Այս մասին Երեւանում հուլիսի 20-ին հայտարեց հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներին ու հնարավորություններին նվիրված համաժողովին հայտարարեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որի հետ չհամաձայնեցին համաժողովին մասնակից մյուս փորձագետները:
Կարդալ ավելին
Ադրբեջանի հետ հայկական կողմը կքքնարկի փոխզիջման հնարավորությունը եւ սահմանը, երբ Բաքուն իսկապես պատրաստ լինի դրան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամնաակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարդալ ավելին
ՀՀ կառավարության նպատակն է ստեղծել տնտեսական ներառական համակարգ: Այս մասին կառվարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շատերին հայտնի չէ, թե կառավարությունը տնտեսական ինչ քաղաքականություն է վարում: Նրա խոսքով, դիտարկում է արվում, թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում կառավարությունը: «Կարծում եմ, որ մենք մանրամասնորեն չենք բացատրել, մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը տնտեսական ներառող համակարգ ստեղծելն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Այնուհետեւ նա նշեց, որ հեղափոխությունից առաջ երկրում առկա է եղել մի տնտեսական համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտներ հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, ու սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել ներքին արդյունքի ձեւավորման մաս դառնալ: «Այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, պետք է լինեն հասանելի: Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը»,- ասաց նա: Վարչապետի խոսքով՝ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ կոռուպցիայի բացակայություն ու անկախ դատական համակարգ: «Մենք հետեւողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը առաջիկայում պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում»,- ընդգծեց Փաշինյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կատարված խախտումների մասին հաղորդագրություն է ուղարկվել գլխավոր դատախազություն՝ պարզելու կան քրեական գործի տարրեր, թե ոչ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Կարդալ ավելին
Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի ղեկավարած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հայտնաբերվել են խախտումներ, որոնց մասին հաղորդագրություն է ուղարկվել դատախազություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Կարդալ ավելին
Հուլիսի 18-ին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում տեղի է ունեցել հերթական հանրահավաքը, ինչի մասին հայտարարվել էր նախօրեին:
Կարդալ ավելին