ԱՄՆ-ն պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. Կոնգրեսականներ

ԱՄՆ 66 կոնգրեսական երկրի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականներին, Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի ատոմայի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: Կարդալ ավելին

Ադրբեջանը սպառնում է հարվածել Մեծամորի ատոմակայանին․ Տեսանյութ

Մեկնարկեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արծրուն Հովհաննիսյանի հերթական ճեպազրույցը: Նախ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց ներկա իրավիճակը առաջնագծում՝ նշելով, որ հակառակորդը Բերդի տարածաշրջանում կիրառել է մարտական հարվածային ԱԹՍ-ներ։ Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը․ Տեսանյութ

Հուլիսի 16-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որտեղ տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ Կարդալ ավելին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը

Այսօր՝ հուլիսի 16-ին,  կայացավ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արծրուն Հովհաննիսյանի  ճեպազրույցը: Նրանք պատմեցին Ադրբեջանի կողմից գիշերվա հերթական դիվերսիայի փորձի մասին,  պարզաբաբնեցին, թե ինչ վիճակ է տիրում այս պահին Տավուշի շրջանում և պատասխանեցին լրագրողների հարցերին։ Կարդալ ավելին

Արցախում հուլիսի 16-ի դրությամբ ևս 3 նոր կորոնավիրուսային վարակ է գրանցվել


Մահացել է ևս 15 անձ: Հուլիսի 16-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 554-ով` հասնելով 3359-ի


Խոցվել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքերը․Տեսանյութ

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը: Կարդալ ավելին

Հուլիսի 16-ի գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի


Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։