Ամերիկյան CBN հեռուստաալիքի լրագրող Չաք Հոլթոնը, ով լուսաբանել էր արցախյան երկրորդ պատերազմը, վերադառնում է Հայաստան` ֆիլմի նկարահանման համար։ Այդ մասին նա հայտնել է իր յութուբյան ալիքից։ Ուղերցում նա նշում է, որ
«Մենք Դալլասի օդանավակայանում ենք, հետ ենք գնում Հայաստան՝ նկարահանելու վավերագրական ֆիլմ հայ ժողովրդի, հայկական մշակույթի և այն ողբերգության մասին, որ ապրում են նրանք»։
Հարկ է նշել, որ Չաք Հոլթոնը բավականին օբյեկտիվ ռեպորտաժներ էր ներկայացնում առաջնագծում՝ ոչ միայն պատմելով ադրբեջանական վայրագությունների, քաղաքացիական օբյեկտներին հասցված թիրախավորված հարվածների մասին, որոնց ինքն էր ականատես լինում, այլև պարբերաբար մերկացնում էր ադրբեջանական կեղծ ու զավեշտալի քարոզչությունը։
Թողնել պատասխան