Դադարեցվում է «Միասնական հայրենիք» և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից տեղեկացրել է Սամվել Բաբայանը:

Կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը ներկայացնենք առանց խմբագրման՝

«Հիմք ընդունելով Արցախում 2020թ. անցկացված համապետական ընտրությունների արդյունքում երկու քաղաքական միավորների ստացած առավելագույն քվեները և հանուն Արցախի անվտանգության և արցախցու սոցիալական պաշտպանվածության ու բարեկեցության՝ «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր:

Ս.թ. նոյեմբերի 9-ին «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, անտեսելով վերոնշյալ համագործակցության հուշագրի սկզբունքները, այն է՝ համաձայնեցված որոշումների քննարկում ու ընդունում, ինչպես նաև կոպտորեն խախտելով դրա ուղղություններից առնվազն երկրորդը, այն է՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորում, որը պետք է բխի արցախցու անվտանգության շահերից, կայացրել է միանձնյա որոշում՝ տալով իր՝ որպես ԱՀ նախագահի համաձայնությունը Արցախը հանձնելու ՀՀ իշխանությունների գործողություններին, որոնցով այևս կասկածի տակ է դրվել հայ ժողովրդի գոյությունը:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը»։
Դիտումների քանակը: 4794
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին