Ստեփանակերտի հանրակրթական դպրոցները, բացի N1 և N 7 ուսումնական հաստատություններից, սեպտեմբերից անցնելու են հնգօրյա ռեժիմի: Այդ մասին Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։
Դասերը սկսելու ժամի փոփոխությունը կապված է հնգօրյա ռեժիմին անցնելու և ժամանակի խնայողության հետ: Մայրաքաղաքի N 1 և N 7 դպրոցները երկհերթ են, այդ պատճառով դասերի ռեժիմը կմնա նույնը՝ վեցօրյա, դասապրոցեսի սկիզբը դարձյալ 8:30-ին է։
Բարձրագույն ուսումնական հաստատություններին վերոհիշյալ փոփոխությունները չեն վերաբերում:
Թողնել պատասխան