Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլլաևի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։ Հայաստանը աշխարհի առաջնությունում եզրափակչի մասնակից ունի 12 տարի անց»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար այսօր պայքարելու նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։
Թողնել պատասխան