Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ

58381632_1373333449475927_7465221517765246976_n

Ապրիլի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նորանշանակ նախարար Նաթիա Թուրնավայի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը շնորհավորեց Նաթիա Թուրնավային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ։

Կողմերն անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տնտեսական հարցերի, մասնավորապես անդրադառնալով էներգետիկ ոլորտին առնչվող թեմաներին։

Դեսպան Սադոյանը շոշափեց նաև հայ բեռնափոխադրողներին առնչվող հարցեր, որին ի պատասխան նախարարը նշեց, որ մշտապես պատրաստ է արագ արձագանքել բեռնափոխադրումներին առնչվող բոլոր խնդիրներին։

Զրուցակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին պարբերական դարձնել ոլորտային ուղղություններով երկկողմ շփումներն ու փորձի փոխանակումը։

Դիտումների քանակը: 4617
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին