Դումանյանն Արցախում քննարկել է հայկական հուշարձանները որպես ալբանական ներկայացնելու հարցը

ԱՀ ՀՀ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ստեփանակերտում է։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ:

Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արայիկ Հարությունյանի, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի, Արցախի հանրակրթական դպրոցների տնօրենների, Արցախի գիտական կենտրոնի անձնակազմի, նախարարության սպորտի վարչության աշխատակիցների և սպորտդպրոցների տնօրենների, ինչպես նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Օրակարգի առանցքային հարցերից է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հուշարձանների ֆիզիկական և տեղեկատվական անվտանգության խնդիրների քննարկումը` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ագրեսիվ ապատեղեկատվական քաղաքականություն է վարում՝ հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելով որպես ալբանական մշակույթ: ՀՀ և ԱՀ պատասխանատուները քննարկումներ կունենան համաշխարհային մշակութային ժառանգության անվտանգության խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների հետ՝ աշխատելով միասնական օրակարգի ձևավորման և հնարավոր մշակութային ոտնձգությունների կանխարգելման շուրջ»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն հաղորդագրության օրակարգային են նաև կորսված գրադարանային հավաքածուների վերականգնման, թանգարանային և թատերահամերգային համագործակցության խնդիրները:

Կքննարկվի նաև Հայաստանում գործող որոշ մարզադպրոցների՝ Արցախում մասնաճյուղեր բացելու հարցը:

Դիտումների քանակը: 4567
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին