ԵԱՀԿ գործող նախագահը այս շաբաթ կայցելի Հարավային Կովկաս

Zbigniev-Rau-20220113_gaf_x99_098

ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։

Հայաստանում Ռաուն հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Վրաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գերոգի Վոլսկու հետ։

Ադրբեջան այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Այցի նպատակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանումը:

Դիտումների քանակը: 4373
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին