ԵԱՀԿ նախագահ Անն Լինդենը շնորհավորել է Փաշինյանին

17

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը Թվիթերի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Միանգամայն կարևոր է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ը դիտորդական առաքելություն են իրականացրել ընտրությունների ժամանակ: Ակնկալում եմ շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ: Հաջողություն եմ մաղթում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներում: Շվեդիան պատրաստ է աջակցելու Հայաստանին»,- գրել է Անն Լինդեն:

Դիտումների քանակը: 4079
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին