Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց չեմպիոն

FB_IMG_1629475081941

Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող է ճանաչվել և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավորով դառնալ Եվրոպայի չեմպիոն:

Ավելի վաղ Էլինա Դանիելյանն այս մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդջարովային և վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին։ Անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն:

Դիտումների քանակը: 4135
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին