ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Հայաստան և Ադրբեջան

Եվրոպական միությունն անհապաղ հատուկ ներկայացուցիչ կուղարկի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին հայտնել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նշվում է, որ այդ քայլով նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը կարգավորել։

«Վերջին ժամերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լուրջ մարտեր են տեղի ունեցել, որոնց հետևանքով, ըստ հաղորդագրությունների, մարդիկ են զոհվել։ Շատ կարևոր է, որ մարտական գործողությունները դադարեցվեն և բոլորը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Երկու կողմերն էլ պետք է վերադառնան իրենց դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ էսկալացիան, և հրադադարի ռեժիմը պետք է լիովին պահպանվի»,– ասել է Բորելը։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կապ է հաստատել երկու երկրի ղեկավարների հետ, իսկ հենց Բորելը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Եվրոպական դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի օգնի հասնել Հարավային Կովկասի ընդհանուր նպատակին` խաղաղություն ի շահ ողջ ժողովրդի:

«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այժմ անմիջապես կուղևորվի երկու երկիր, որպեսզի աջակցի անհրաժեշտ ապաէսկալացմանը և քննարկի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացում հետագա քայլերը»,– ընդգծել է Բորելը։

Դիտումների քանակը: 3995
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին