Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները այսօր ժամը 14:00-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է բնակելի հատվածում գտնվող խոտի դեզ և կրակն անցել է բնակելի տան բակը։
Միջադեպի կապակցությամբ պաշտոնական աղբյուրները դեռևս չեն արձագանքել։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14–ին կրակ էին բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից վիրավորում է ստացել 6 զինծառայող։ Զոհեր չկան։
Թողնել պատասխան