Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:
Նախօրեին Ադրբեջանի կրակից սահմանի Գեղարքունիքի հատվածում երեք հայ զինծառայող է վիրավորվել։
Միջադեպի մասին հուլիսի 23-ին ժամը 23:30-ին, Երասխ գյուղի տարածքում, Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերն ադրբեջանական անօդաչու սարք խոցելու մասին հայտնում էր bagramyan26 տելեգրամ ալիքը:
Թողնել պատասխան