Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է ԵՄ համար. Ժոզեպ Բորել

mporel

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար։ Twitter–ի իր էջում նման գրառում է կատարել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը` անդրադառնալով Էրդողանի` «Մակրոնը հոգեկանը բուժելու կարիք ունի» արտահայտությանը։

«Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել վտանգավոր այդ առճակատումը», — գրել է Բորելը։

Նա մեկ այլ գրառմամբ էլ ասել է, որ Եվրոպական խորհրդի եզրակացությունները իրական առաջարկ են պարունակում հարաբերությունները վերականգնելու համար, դրա համար թուրքական իշխանությունները քաղաքական կամք պետք է դրսևորեն։ Հակառակ դեպքում, ըստ Բորելի, Թուրքիան ավելի մեկուսացած կդառնա։

Դիտումների քանակը: 4362
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին