«Անձրև» հեռուստաալիքը հայտարարեց «Պատրրոն» ծրագրի թողարկումը, որի հերոսներն էին հայազգի ռուս գործարար Ռուբեն Վարդանյանը և նրա կինը, Վերոնիկա Զոնաբենդը, ով պատմեց Դիլիջանում միջազգային դպրոցի ստեղծման մասին:
“Ինձ համար ամենահուզիչ պահն այն էր, երբ առաջին աշակերտները եկան, և դուք տեսնում եք, որ այն խելագար գաղափարը, որը գլխումդ էր՝ այն դարձել է իրագործելի”, — ասաց Ռուբեն Վարդանյանի կին՝«Scholae Mundi Armenia» հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:
Իր հերթին Ռուբեն Վարդանյանը նշեց, որ տարբեր ազգությունների երեխաներ, այդ թվում նաև թուրքեր հաճախում են դպրոց:
“Երեխաները ամբողջ աշխարհից գալիս են ոչ թե դառնալու անգլիացի, ռուս, թե ֆրանսիացի, այլ պահպանելու իրենց ինքնությունը, իմանալու, որ աշխարհը սպիտակից — սևից չէ, որ սրանք «լավ»-ն են, իսկ սրանք «թշնամիներ» են”,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը և նրա կինը, ընկերների հետ միասին իրենց անձնական միջոցներից 100 միլիոն դոլար են ծախսել դպրոցի համար:
Դիլիջանի միջազգային քոլեջը հետխորհրդային տարածքում UWC համակարգի առաջին միջազգային քոլեջն է:
Թողնել պատասխան