Կանադայում բնակվող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նակաուտով հաղթել է կանադացի բռնցքամարտիկ Ֆրենսի Նտետուին:
Չեմպիոնական մենամարտը կայացել է Մոնրեալում։ Մենամարտի 6-րդ ռաունդում բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հակառակորդին նակաուտի է ենթարկել և այդ հաղթանակով վաստակել WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին:
Հիշեցնենք, որ Էրիկ Բազինյանը մինչ այդ չեմպիոն էր նաև WBO վարկածով: Նա ունի 21 հաղթանակ (16 նոկաուտով) և ոչ մի պարտություն:
Թողնել պատասխան