Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները: Այդ մասին հաղորդում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
«Փրկարարական 5 ջոկատով որոնումներն իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրայիլ) շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զինծառայողների հարազատները ևս շարունակում են մասնակցել որոնողական աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում վերջիններիս կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքների պատճառով երկու օր որոնողական աշխատանքները չէին իրականացվում։
Թողնել պատասխան