Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարության քարտուղար Շուշան Ստեփանյանը, երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։
Հիշեցնենք որ երեկ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները փորձել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավել, կիրառելով հրետանային կրակ
Թողնել պատասխան