Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը։
Հայտարարությունում ասվում է, որ 2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել ՀՀ նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ, որը Փաշինյանի կողմից չի ընդունվել, ինչի մասին նույն օրը պատասխան գրություն է ուղարկել նախագահ Սարգսյանին՝ որոշ հիմնավորումներով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին», — նշված է կառավարության տարածած հայտարարությունում։
Թողնել պատասխան