44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում այսօր երկու մարդ է պայթել ականի վրա։ Ինչպես հաղորդում է պաշտոնական Բաքուն երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Թաղավարդում, ինչի հետևանքով գյուղում շինարարական աշխատանքներ իրականացնող Թուրքիայի քաղաքացի է պայթել։ Վերջինս 1987 թվականին ծնված Յալփիլի Յըլդըրայն էր, ով տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել։
Այսօրվա առաջին միջադեպը տեղի է ունեցել Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։
Ըստ ադրբեջանական մամուլի 1996 թվականին ծնված Շամիլ Մամեդովի բեռնատարն անցել է հակատանկային ականի վրայով։
Թողնել պատասխան