Եվս 2 դի է հայտնաբերվել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։ ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում հայտնաբերել և վերադարձրել են ևս երկու աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մարտի 6-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1490 աճյուն:

ԱՀ ԱԻՊԾ փոխանցմամբ որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:

Դիտումների քանակը: 4551
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին