Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում անցկացվող ընթացող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում:
2 հաղթանակ տանելուց հետո Կարապետյանը քառորդ եզրափակիչում իպոն հնարքով ժամանակից շուտ հաղթել է ադրբեջանցի կրկնակի փոխչեմպիոն Ռուստամ Օրուջովին: Կիսաեզրափակիչում հայ մարզիկը պարտվել է ղազախ Ժանսայ Սմագուլովին և նվաճել բրոնզե մեդալով:
Հիշեցնենք, որ այս մրցաշարը նաև օլիմպիական վարկանիշային է: 3-րդ տեղը գրավողները կստանան 500-ական, իսկ պարտվողները՝ 360-ական միավոր:
Թողնել պատասխան