Երեկ Հայաստան ժամանած շուրջ 2 տասնյակ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր արդեն այցելել են Ծիծեռնակաբերդ։ Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1915-ին զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել։
Նրանց ուղեցում էր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիզոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Ադրբեջանական կողմը, համաձայն իր սովորության, արդեն իր դժգոհությունն է հայտնել պատգամավորների այցի առնչությամբ։
Կան տեղեկություններ, որ պատգամավորները մեկնելու են Արցախ, որրպեսզի կարողանան տեղում ծանոթանան իրավիճակին:
Ուշագրավ է, որ պատգամավորները տարբեր քաղաքական ուժերից են և նրանք Հայաստանում կլինեն երեք օր։
Թողնել պատասխան