Տեղեկացված եմ, որ Հայաստանի տարածքում զինված գործողություններ են։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ նշելով՝ «մտքով զոհված զինծառայողների հետ ենք»։
Այս իրադարձություններն առաջացրել են Ֆրանսիայի անհանգստությունը, ասաց դեսպանը՝ շեշտելով՝ սա հրադադարի խախտում է։
Ֆրանսիան Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները վերսկսելու կոչ է անում։ Ըստ Լաքոթի՝ կոնտակտներ կան Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև` հասնելու իրավիճակի կայունացմանը։
«Այս պահին մեր հիմնական մտահոգությունը վերաբերում է Հայաստանի սահմաններին», — ասաց դեսպանը։
Թողնել պատասխան