Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի 2019 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի մասին։
«Եթե սահմանը բաց լինի, հարաբերությունները կզարգանան, մարդիկ ավելի շատ կգնան-կգան, և եթե խնդիրներ ունենք, կլուծենք դրանք։ Այս պատճառով կարծում ենք, որ նոր մի գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա»,- ասել է պատգամավորը:
Փայլանը նաև նշել է, որ երկրում գնալով ավելանում է աղքատությունը, մարդկանց գնողունակությունը նվազում է և երկիրը գտնվում է դժվար կացության մեջ։
Ermenihaber.am
Թողնել պատասխան