ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է Կալիֆոռնիայի համալսարանի իրավունքի դպրոցի «Փրոմիս» մարդու իրավունքների ինտիտուտի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը։
Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց Ադրբեջանում ապօրինաբար պահելու, նրանց նկատմամբ շարունակական վատ վերաբերմունքի, գերիների՝ հայրենիք վերադարձնելու գործընթացն Ադրբեջանի կողմից քաղաքական նպատակներով շահարկելու թեմաներին։ Այդ մասին հաղորդում է ԱՀ ՄԻՊ-ի պաշտոնական էջը։
ՄԻՊ-ը նշել է, որ թեև միջազգային մարդասիրական իրավունքը սահմանում է համապատասխան իրավական մեխանիզմներ, սակայն դրանց գործնական կիրառումը մինչև այսօր չի ապահովել հայ գերիների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։
«Քննարկմանը, որին մասնակցել են միջազգային հումանիտար իրավունքի մասնագետ-փորձագետներ, անդրադարձ է կատարվել ռազմագերիների հետ կապված միջազգային իրավակարգավորումներին, միջազգային հանրության կողմից միջամտության և Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու հնարավոր եղանակներին», — նշված է հաղորդագրությունում։
Թողնել պատասխան