Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սերովբե եպս. Իսախանյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տ. Շահե ծայրագուն վարդապետ Անանյանը:
Թողնել պատասխան