Գորբաչովն անդրադարձել է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին

Գորբաչով

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խոսելով հետխորհրդային տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, սակայն նրա կարծիքով՝ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին։ Ըստ Գորբաչովի անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»։ Այդ մասին նա ասել է «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ։

Գորբաչովը կոչ է արել կանգ չառնել միայն ռազմական գործողությունների դադարեցման վրա, այլ «ելք գտնել՝ չթողնելով խնդիրը չլուծված ևս մի քանի տասնամյակ»։

«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվեցին բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից, առանց հաղթողների և պարտվողների», — ասել է նա։

Այսօր` հունվարի 11-ին, ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվելու են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ եռակողմ բանակցությունները։ Փաշինյանն արդեն Մոսկվայում է։ Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ նախատեսվում է քննարկել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերը։

Դիտումների քանակը: 4467
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին